Print this page

Մանրամասներ՝ Աշտարակում բուժաշխատողների վրա դանակով զինված հարձակումից

By Ապրիլի 28, 2025 21

Հանրապետական շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադը կանչի վայրում էր, երբ դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա, տուժել է շտապօգնության վարորդը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ոստիկանություն հաղորդում է ներկայացվել:

Խիստ դատապարտում եմ տեղի ունեցածը, անընդունելի համարում բուժաշխատողների հանդեպ ուժի և բռնության ցանկացած փորձ և դրսևորում:

Ուզում եմ նաև տեղեկացնել, որ գնում ենք խնդրի լուծման իրավակարգավորման ճանապարհով:

ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ բուժաշխատողների նկատմամբ բռնության քրեականացման հարցն է քննարկվում: Նաև նախաձեռնելու եմ քննարկման դնել շտապօգնության բրիգադների անհատական պաշտպանության միջոցներ ներդնելու հարցը»,- գրել է նախարարը:

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 28 Ապրիլի 2025 19:32

Latest from Live24