Print this page

Բայդենի վարչակազմն Ուկրաինային օգտագործել է հարստանալու համար և սպանդի պատրաստել. Զախարովա

By Ապրիլի 28, 2025 19

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ցինիկաբար օգտագործել է Ուկրաինան, նաև սեփական հարստացման համար, և միանգամից նրանց սպանդի էպատրաստել:

Ավելի վաղ Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբան կարծիք էր հայտնել, որ Ուկրաինան այլևս չի կարող ապավինել ԱՄՆ-ին, նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում:

Նրա խոսքով՝ Կիևըսխալվել է՝ կարծելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որպես գործարարի, պարզապես պետք է շահավետ առաջարկ անել, որպեսզի նա Ուկրաինայի կողմից լինի: 

«Հիշեցնում է կովիմասին անեկդոտը, որը համապատասխան գործողությունից հետո գլուխըշրջում է դեպի բեղմնավորողը և հարցնում՝ իսկ համբուրե՞լը։ Բայդենը և նրա անլուրջ վարչախումբն օգտագործել են Ուկրաինային։ Օգտագործել են ցինիկաբար ու կոպիտ, այդ թվում՝ սեփական հարստացման համար։Այ, նրանց պետք է հարցնել։ Ի տարբերություն նշված կովի՝ Ուկրաինային ամերիկացի լիբերալ դեմոկրատներն անմիջապես սպանդի էին պատրաստում»,-տելեգրամյան ալիքում գրել է Զախարովան։
 
Դիվանագետը հավելել է, որ սա կարող է հիանալի դաս լինել նրանց համար, ովքեր կլսեն արևմտյան քաղաքական գայթակղիչների խրատները՝ կորցնելով սեփական անկախությունն ու արժանապատվությունը:
Rate this item
(0 votes)

Latest from Live24