Print this page

Իրարանցում Եվրոպայի մի շարք երկրներում․ էլեկտրաէներգիա չկա, կապը խափանվել է

By Ապրիլի 28, 2025 90

Իսպանիայի, Պորտուգալիայի, Բելգիայի, Ֆրանսիայի և Անդորրայի մի շարք շրջաններում էլեկտրամատակարարման խափանումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով բնակիչները զրկվել են նաև բջջային կապից:

Խափանումներ են նկատվում Մադրիդ-Բարախաս միջազգային օդանավակայանի աշխատանքում։

Մի շարք բնակավայրերում երթևեկությունը կաթվածահար է եղել, լուսացույցները չեն աշխատում, խցանումներ են առաջացել։

Իսպանիայի որոշ հիվանդանոցներում կրիտիկական իրավիճակ է ստեղծվել։ Իսպանիայի ազգային երկաթուղային RENFE ընկերությունը հայտարարել է, որ երկրում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումը հանգեցրել է գնացքների երթևեկության դադարեցման: Աշխատանքներ են տարվում էլեկտրամատակարարման վերականգնման ուղղությամբ։

Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն: Իշխանություններն ու էներգետիկ ընկերությունները պարզում են միջադեպի հանգամանքները։

Rate this item
(0 votes)

Latest from Live24