Print this page

«Իրանի հետ գործարք կկնքվի»․ Թրամփը նոր հայտարարություն է արել

By Ապրիլի 28, 2025 18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարք կկնքվի:

«Կարծում եմ, որ գործարքը կկնքվի։ Դա տեղի կունենա: Համոզված եմ, որ դա տեղի կունենա: Մենք ինչ-որ բան կունենանք և ստիպված չենք լինի ամեն տեղ ռումբեր նետել», - ասել է նա լրագրողների հետ զրույցում։

Հիշեցնենք, որ Օմանում ապրիլի 26-ին տեղի է ունեցել միջուկային ծրագրի շուրջ ամերիկա-իրանական բանակցությունների երրորդ փուլը: Հաջորդ հանդիպումը կկայանա մայիսի 3-ին:

2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց:

2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:

Rate this item
(0 votes)

Latest from Live24