Print this page

Նեթանյահուն և Էրդողանը կայցելեն Ադրբեջան

By Ապրիլի 28, 2025 19

Հայտնի է դարձել, թե երբ է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելելու Ադրբեջան։ Ինչպես հաղորդում է «The Times of Israel»-ը՝ Իսրայելի վարչապետը Բաքու կայցելի մայիսի 8-ին։ Այդ օրը նա բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և կհանդիպի հրեական համայնքի ներկայացուցիչների հետ։ Այցը կավարտվի նույն օրը։

Իսրայելի վարչապետի այցից հետո, մայիսին սպասվում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Բաքու։ Սակայն, պաշտոնապես երկու այցելությունների միջև որևէ կապ չկա։ Թուրքական աղբյուրները հայտնում են, որ Էրդողանը մտադիր է այցելել Ադրբեջանի մայրաքաղաք՝ մասնակցելու երկկողմ միջկառավարական հանձնաժողովի չորրորդ համատեղ նիստին։

Ըստ ադրբեջանական մամուլի՝ Բաքուն առաջարկել է իր օգնությունը իր դաշնակից Թուրքիայի և մերձավոր գործընկեր Իսրայելի միջև առկա լարվածությունը մեղմելու գործում։ Նշվում է, որ մի քանի օր առաջ Բաքվում տեղի ունեցավ Իսրայելի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում՝ նվիրված Սիրիայում կողմերի միջև բախումները կանխելու մեխանիզմի ստեղծմանը։

Rate this item
(0 votes)

Latest from Live24