Print this page

Երևանում տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է. նրան հասցրել են հիվանդանոց

By Ապրիլի 28, 2025 20

Այսօր՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Գուսան Շերամի 105 շենքի 5-րդ հարկի բնակիչը, ըստ նախնական տեղեկությունների, անզգուշաբար պատուհանից վայր է ընկել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան ընկած հայտնաբերել են հարևանները, ովքեր ահազանգել են շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց, հաղորդում է Shamshyan.com-ը:

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Տեղում պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 58-ամյա Գառնիկ Գ.-ն է:

Rate this item
(0 votes)

Latest from Live24