Իսրայելական բանակը հարվածել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանին, հաղորդում է BBC-ն։
Ավելի վաղ իսրայելցի զինվորականները հրամայել էին տարհանել «Հեզբոլլահ»-ի կողմից օգտագործվող շենքում գտնվող մարդկանց։
Իսրայելական բանակն իր հայտարարության մեջ նշել է, որ գերճշգրիտ հրթիռներով հարվածվել է «Հեզբոլլահի» պահեստին, որը «սպառնալիք էր Իսրայել պետության և նրա քաղաքացիական բնակչության համար»։
Լիբանանի նախագահի գրասենյակը դատապարտել է հարվածները և կոչ արել հրադադարի միջնորդ հանդիսացող Միացյալ Նահանգներին և Ֆրանսիային՝ ճնշում գործադրել Իսրայելի վրա։
Հարվածը տեղի է ունեցել ի խախտումն «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հինգ ամիս առաջ կնքված հրադադարի համաձայնագրի։
Իսրայելը հրադադարի համաձայնագրի շրջանակներում Լիբանանից դուրս էր բերել գրեթե բոլոր զորքերը՝ բացի հինգ դիրքերից։ Լիբանանը դա օկուպացիա էր անվանել։