Print this page

Պայթյունը կազմակերպել է Իսրայելը․ Իրանցի պատգամավոր

By Ապրիլի 28, 2025 27

Իրանի խորհրդարանի անդամ Մոհամմադ Սերաջը, հղում անելով «ապացույցներին», պնդում է, որ Իսրայելը ներգրավված է Բանդար Աբբասի պայթյունի կազմակերպման հարցում:

Նրա խոսքով՝ «սա պատահականություն չէր, հստակ ապացույցները հաստատում են Իսրայելի ներգրավվածությունը»։ «Պայթուցիկ նյութերը տեղադրվել են տարաների մեջ կամ դրանց ծագման երկրում, կամ տեղափոխման ընթացքում։ Մենք չենք բացառում ներքին աղբյուրների ներգրավվածությունը տարաների մեջ պայթուցիկ նյութեր տեղադրելու գործում։ Պայթյունը տեղի է ունեցել չորս տարբեր վայրերում»,- հավելել է պատգամավորը։

Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, վիրավորվել է 1241 մարդ։

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 28 Ապրիլի 2025 10:46

Latest from Live24