Print this page

Իրանում ապրիլի 28–ը համազգային սգի օր է հայտարարվել

By Ապրիլի 27, 2025 69

Իրանում ապրիլի 28-ին ազգային սուգ է հայտարարված Բանդար Աբասի նավահանգստում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Tasnim գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։

Ավելի վաղ Իրանի հարավային Հորմոզգան նահանգի ղեկավար Մոհամմադ Աշուրին եռօրյա սուգ էր հայտարարել տարածաշրջանում։
Հիշեցնենք, որ Բենդեր Աբասում ապրիլի 26-ին հզոր պայթյուն է որոտացել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` պայթյունը եղել է նավամատույցում` վառելիքի ջրամբարի բռնկման հետևանքով։ Ինչպես հաղորդում է Fars–ը, պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսվել է Քեշմ կղզում, որը գտնվում է Պարսից ծոցի Բանդար Աբաս նավահանգստային քաղաքից առնվազն 20 կմ հեռավորության վրա։ Պայթյունի հետևանքով մի քանի կիլոմետր շառավղով պատուհաններ են կոտրվել։

Վերջին տվյալներով՝ տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 28 մարդ մահացել է, ավելի քան 1200–ը՝ տուժել։

Rate this item
(0 votes)
Last modified on Կիրակի, 27 Ապրիլի 2025 18:40

Latest from Live24