Print this page

Դուք այստեղ չպետք է լինեք․ Թրամփը Մակրոնին՝ Զելենսկու հետ հանդիպման սկզբում

By Ապրիլի 27, 2025 59

Մասնագետները Հռոմում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված խոսքերը վերծանել են շուրթերի շարժումներից։ Հռոմի պապի հուղարկավորության օրը կայացել է Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, որի սկզբում ներկա է եղել Էմանուել Մակրոնը։ The Sun պարբերականի հետ զրույցում մասնագետը վերծանել է Թրամփի խոսքերը։

«Դուք այդ հարցում սխալ եք, ես Ձեզնից մի լավություն եմ ուզում․ Դուք այստեղ չպետք է լինեք»,- ըստ մասնագետի՝ ասել է Թրամփը Մակրոնին։

Նրա խոսքով՝ հենց այդ պահին Զելենսկին գլխով շարժում է արել՝ ի նշան համաձայնության։

Նշենք, որ Թրամփն ու Զելենսկին Հռոմի պապի հուղարկավորության օրը հանդիպում են ունեցել, որը տևել է 15 րոպե։

Ավելի ուշ նրանց են միացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

Rate this item
(0 votes)
Last modified on Կիրակի, 27 Ապրիլի 2025 18:38

Latest from Live24