Print this page

Եմենի հութիները հրթիռային հարված են հասրնել Իսրայելի Նևաթիմ ավիաբազային

By Ապրիլի 27, 2025 43

Եմենի հութիները հայտարարել են Իսրայելի հարավում գտնվող Նևաթիմ  ավիաբազայի վրա հարձակման մասին, հաղորդում է Եմենի «Սաբա» լրատվական գործակալությունը։

«Մենք գործողություն իրականացրեցինք Նեգևում Նևաթիմ ավիաբազայի դեմ», - ասել է հութիների ներկայացուցիչ Յահյա Սարին։

Նա հավելել է, որ հարձակման ժամանակ հիպերձայնային բալիստիկ հրթիռ է օգտագործվել։

Իսրայելն, իր հերթին, հայտարարել է, որ խոցել է Եմենից արձակված հրթիռն այն բանից հետո, երբ Մեռյալ ծովի տարածքում հնչել են օդային տագնապի շչակները, հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն։

Rate this item
(0 votes)

Latest from Live24