Print this page

Հռոմի պապի հուղարկավորությանն այցելել է 200 հազար մարդ

By Ապրիլի 26, 2025 50

Վատիկանը հավաստիացնում է, որ պապի հուղարկավորությանը Սուրբ Պետրոսի հրապարակում եւ շրջակայքում եկել է 200 հազար մարդ, տեղեկացրել է BBC News-ն։

Իտալիայի ոստիկանությունն ավելի վաղ ճշտել էր հնչեցված թիվը՝ 150 հազար մարդ, որոնցից մոտ 50 հազարը հենց Սուրբ Պետրոսի հրապարակում։

Հիշեցնենք, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հուղարկավորությանը մասնակցելու են եկել տասնյակ համաշխարհային ղեկավարներ։

Հայաստանը ներկայացնում են նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

Rate this item
(0 votes)

Latest from Live24