Print this page

Թրամփն ու Զելենսկին Հռոմում են

By Ապրիլի 26, 2025 36

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ հետ ժամանել է Հռոմ՝ մասնակցելու Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը։

«Հենց նոր վայրէջք կատարեցի Հռոմում։ Հաջող օր է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում և հանդիպումներում», -գրել Է Թրամփը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կնոջ հետ ևս ժամանել է Հռոմ։

 

Ավելի վաղ Թրամփն արձագանքել էր Զելենսկու հետ հանդիպման հնարավորությունը, կարճ պատասխանելով լրագրողների հարցին. «Հնարավոր է»։ 

Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար Հռոմ է այցելել նաև Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։

Հիշեցնենք, որ Հայաստանից Հռոմի պապի հուղարկավորությանը կմասնակցեն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Գարեգին Բ-ն։

Ավելի վաղ Արամ Ա-ն ևս հայտարարել էր, որ կմասնակցի։ 

Հիշեցնենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ին։

Rate this item
(0 votes)

Latest from Live24