Print this page

Ֆրանսիան Ռուսաստանի դիվանագետներին չի հրավիրել Հաղթանակի օրվա տոնակատարությանը

By Ապրիլի 22, 2025 78

Ֆրանսիական կողմը Փարիզում Ռուսաստանի դեսպանատան դիվանագետներին չի հրավիրել Հաղթանակի օրվա տոնակատարությանը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Ֆրանսիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ալեքսեյ Մեշկովը։

«Խորհրդային Միությունն իր վրա ընդունեց վճռական հարվածը ֆաշիզմի դեմ պայքարում. Հայրենական մեծ պատերազմում զոհվել է 27 միլիոն մարդ: Չնայած դրան, Ռուսաստանի ներկայացուցիչներն արդեն առաջին տարին չէ, որ չեն հրավիրվել Ֆրանսիայում հիշատակի պաշտոնական միջոցառումներին, որոնք նվիրված են ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակին», – ասել է դիվանագետը:

Rate this item
(0 votes)

Latest from Live24