Print this page

Ինչպե՞ս է ընտրվելու Հռոմի նոր Պապը

By Ապրիլի 21, 2025 42

Կաթոլիկ եկեղեցին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահից հետո պետք է նոր առաջնորդ ընտրի։

Երբ Հռոմի Պապը մահանում կամ հրաժարական է տալիս, կաթոլիկ եկեղեցու կառավարումն անցնում է կարդինալների կոլեգիային։ Կարդինալները եպիսկոպոսներ և Վատիկանի պաշտոնյաներ են ողջ աշխարհից, որոնք անձամբ ընտրվում են Հռոմի պապի կողմից և ճանաչելի են իրենց յուրահատուկ կարմիր զգեստներով։

Հռոմի Պապի մահվանից (կամ հրաժարականից) հետո նոր պապի ընտրության գործընթացը կոչվում է կոնկլավ, որը լատիներենից թարգմանվում է որպես «փակ սենյակ»։

Կոնկլավին մասնակցում են միայն այն կարդինալները, որոնց 80 տարին դեռ չի բոլորել։

Պապի մահվանից կամ հրաժարականից հետո Վատիկանի կարդինալների խորհուրդը հրավիրվում է Վատիկան՝ ընտրության նախապատրաստման համար։

Պապի թեկնածուների պաշտոնական առաջադրումներ չեն լինում, ինչպես օրինակ՝ նախագահական ընտրություններում։ Բայց գործընթացում կան որոշ կանոններ, որոնք ձևավորում են, թե ով կարող է դառնալ Հռոմի Պապ։

Շուրջ 1000 տարի է՝ Պապ է ընտրվում միայն կարդինալների խորհրդից։ Չնայած բաց առաջադրումներ չկան, կարդինալները սովորաբար քննարկում են և ներսում ձևավորում կարծիքներ հետևյալի մասին. ամենակարևորը՝ հավատարմություն եկեղեցուն և ավանդույթներին։ Այս ամենը քննարկվում է մինչև կոնկլավը կամ գաղտնի զրույցներով՝ հենց Սիքստինյան մատուռում։

Կարդինալները հավաքվում են Սիքստինյան մատուռում։

Նրանք, ամեն անգամ քվեաթերթիկը քվեատուփ գցելիս, երդվում են գաղտնիություն պահել և ընտրել լավագույն թեկնածուին՝ ըստ Աստծո կամքի։ Քվեարկությունը գաղտնի է։ Յուրաքանչյուր կարդինալ գրավոր ներկայացնում է իր քվեն։

Ամեն օր անցկացվում է 4 քվեարկություն՝ 2-ն առավոտյան, 2-ը՝ կեսօրից հետո։ Նոր Պապ ընտրվում է, երբ որևէ թեկնածու ստանում է կարդինալների երկու երրորդի ձայն։

Քվեարկությունից հետո քվեաթերթիկները այրվում են։ Եթե ընտրությունը չի կայացել, սև ծուխ է արձակվում։

Եթե ընտրվել է Պապ, դուրս է գալիս սպիտակ ծուխ՝ ողջ Վատիկանին ու աշխարհին ազդարարելով նոր Պապի ընտրությունը։

Նորընտիր կարդինալին հարցնում են՝ նա ընդունու՞մ է Պապ ընտրվելու առաջարկը։ Եթե ընդունում է, նա հայտարարում է իր նոր պապական անունը։ Ապա ներկայանում է Սբ․ Պետրոսի տաճարի պատշգամբից՝ այդ հայտնի խոսքերով՝ «Habemus Papam!» («մենք ունենք Պապ»)։

Rate this item
(0 votes)

Latest from Live24