Print this page

ԱՄՆ-ն պատրաստ է Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի մաս․ Bloomberg

By Ապրիլի 19, 2025 45

ԱՄՆ իշխանությունները պատրաստ են Ղրիմը ճանաչել ռուսական տարածքի մաս՝ Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում, գրում Է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Աղբյուրի փոխանցմամբ, նման քայլը կարող է լինել վերջին ազդանշանը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է նպաստել հակամարտության կարգավորմանը:

Bloomberg-ի աղբյուրները հստակեցրել են, որ Վաշինգտոնը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Ղրիմը ռուսական ճանաչելու վերաբերյալ: Բանակցությունների մանրամասները գործակալության զրուցակիցները չեն բացահայտել։

Ապրիլի 17-ին Փարիզում կայացել է ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպումը: Bloomberg-ի տեղեկություններով՝ Վաշինգտոնը դաշնակիցներին ներկայացրել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագիրը: Այն ենթադրում է ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանի կողմից գրավված տարածքների պահպանում, ինչպես նաև ՆԱՏՕ-ին անդամակցելուց Կիևի հրաժարում։

Rate this item
(0 votes)

Latest from Live24