ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լավատեսություն է հայտնել ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի առիթով և հայտարարել վերջին օրվա ընթացքում դրա կարգավորման գործում առաջ շարժվելու մասին։
Այդ մասին նա հայտնել է Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ հանդիպմանը։
«Մենք երեկ (խմբ.՝ ապրիլի 17-ին Վաշինգտոնում) շատ բան ենք քննարկել, ունենք մի քանի կարևոր թեմաներ այսօրվա քննարկման համար:
Մասնավորապես, վարչապետ Մելոնիին կտեղեկացնեմ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ընթացքի մասին: Անգամ վերջին 24 ժամում ունենք հետաքրքրական բաներ, որոնց մասին կհայտնեմ մասնավոր կարգով։
Մենք լավատես ենք այն առիթով, որ կարելի է դնել այդ պատերազմի վերջը», – Վենսի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: