Print this page

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքի ժամկետները

By Ապրիլի 18, 2025 41

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենքներ, որով երկրի տարածքում երկարաձգվում են ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի ժամկետները։ Փաստաթղթերը հրապարակվել են Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքէջում։

Երկու ռեժիմներն էլ երկարաձգվել են 90 օրով և կշարունակեն գործել մինչև 2024 թվականի օգոստոսի 6-ը։

Ռազմական դրությունը Ուկրաինայում սահմանվել է դեռևս 2022 թվականի փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի Դաշնության լայնածավալ ներխուժման առաջին օրը։ Այս ընթացքում այն արդեն 15-րդ անգամ է երկարաձգվում։

Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սահմանափակվում են մի շարք սահմանադրական իրավունքներ, այդ թվում՝ անհնար է անցկացնել ընտրություններ, ինչպես օրինակ՝ նախագահական կամ Գերագույն Ռադայի։

Rate this item
(0 votes)

Latest from Live24