Print this page

Ուկրաինային օգնության դարաշրջանն ավարտվել է. ԱՄՆ

By Ապրիլի 15, 2025 41

Բայդենի վարչակազմի Ազգային անվտանգության խորհրդի Արևելյան Եվրոպայի և Ուկրաինայի նախկին տնօրեն Դեյվիդ Շիմերը բրիտանական The Guardian թերթի սյունակում ասել է, որ Ուկրաինային ԱՄՆ օգնության դարաշրջանն ավարտվել է:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը շուտով կսպառեն ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից հատկացված 1,25 միլիարդ դոլարի օգնությունը, մինչդեռ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս չի հաստատել Կիևին օգնության մեկ փաթեթ։

Շիմերն ընդգծել է, որ եթե անգամ Թրամփի քաղաքականությունը փոխվի, հասանելի գումարը բավարար չէ երկար ժամանակ Ուկրաինային աջակցությունը պահպանելու համար։

«Արդյունքում՝ ավարտվում է Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնության դարաշրջանը»,- պարզաբանել է նախկին պաշտոնյան։

Նա կոչ է արել եվրոպական երկրներին շարունակել օգնություն ցուցաբերել Ուկրաինային։

Rate this item
(0 votes)

Latest from Live24