Print this page

Սաուդյան Արաբիան կտրուկ կնվազեցնի բոլոր տեսակի նավթի գներն Ասիայի համար

By Ապրիլի 07, 2025 41

Սաուդյան Արաբիան մայիսին ասիական գնորդների համար մեկ բարելի դիմաց 2,3 դոլարով կնվազեցնի բոլոր տեսակի նավթի գները, ինչն առավելագույնն է 2022 թ. հոկտեմբերից ի վեր: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Նշվում է, որ ըստ պետական Saudi Aramco ընկերության՝ նավթի հիմնական տեսակը՝ Arab Light-ը, որը մատակարարվում է Ասիա, 4 ամսվա ընթացքում կէժանանա՝ հասնելով նվազագույն մակարդակի։ Այն կարժենա 1,2 դոլարով ավելի, քան Օման/Դուբայ նավթային զամբյուղը:

ԱՄՆ-ի համար նավթի բոլոր տեսակների գները կնվազեն բարելի դիմաց 0,2 դոլարով, հյուսիսարևմտյան Եվրոպայից և Միջերկրածովյան տարածաշրջանից գնորդների համար՝ մեկ բարելի դիմաց 0,5 դոլարով։

Rate this item
(0 votes)

Latest from Live24