Print this page

«Գրենլանդացիներն ստանում են 60 հզ դոլար․ մենք կարող ենք շատ ավելին տալ». Վենս

By Ապրիլի 04, 2025 45

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հաստատել է, որ Գրենլանդիայի նկատմամբ հետաքրքրությունը կապված է ազգային անվտանգության հետ՝ Newsmax-ին ասելով, որ Միացյալ Նահանգները կպաշտպանի այդ շահերն՝ «անկախ ամեն ինչից»:

Վենսը խոսել է անցյալ շաբաթ Դանիայի ինքնավար տարածք կատարած իր ուղևորության մասին։

«Նախագահի ասածը քննադատում են, բայց դա շատ առողջ բանականություն է: Տեսեք, դա կարևոր է մեր անվտանգության համար, կարևոր է մեր հակահրթիռային պաշտպանության համար, և մենք պատրաստվում ենք պաշտպանել Ամերիկայի շահերն՝ անկախ ամեն ինչից», – ասել է Վենսը:

Վենսը հայտարարել է, որ գրենլանդացիները պարզ հասկացրել են, որ ցանկանում են անկախ լինել Դանիայից:

«Դա մտահոգիչ է։ Ես նկատեցի, որ նրանք Դանիայից մեկ անձի համար տարեկան ստանում են մոտ 60․000 դոլար։ Նախագահն Թրամփն ասել է, որ մենք կարող ենք Գրենլանդիայի ժողովրդին շատ ավելի գումար տալ: Կրկին, քանի որ անվտանգությունը կարևոր է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար:

Այո, ես կարծում եմ, որ նրանք ցանկանում են անկախ լինել Դանիայից», – հավելել է նա:

Rate this item
(0 votes)

Latest from Live24