Print this page

Թուրքիայի և Իրանի նախագահները քննարկել են տարածաշրջանը

By Մարտի 29, 2025 36

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի հետ։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:

Էրդողանը նշել է, որ Անկարան շարունակելու է ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը շնորհավորել է իր գործընկերոջը Ռամազանի տոնի կապակցությամբ:

Rate this item
(0 votes)

Latest from Live24