Print this page

Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ որոշում կկայացնի իր թիմի հետ խորհրդակցություններից հետո

By Մարտի 29, 2025 35

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայում հրադադարի ռեժիմի ընդլայնման դիմաց Ռուսաստանի դեմ որոշ պատժամիջոցների հնարավոր վերացման հարցում որոշում կկայացնի իր թիմի հետ խորհրդակցելուց հետո։

Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Դրանք բազմաթիվ պատժամիջոցներ են, այդ թվում՝ ոչ ամերիկյան։ Ռուսաստանի ներկայացուցիչները Էր-Ռիադում ԱՄՆ պատվիրակության հետ բանակցություններում քննարկել են որոշ պատժամիջոցներ, որոնք, ըստ իմ տվյալների, նույնիսկ ամերիկյան չեն։ Այսինքն՝ մենք չենք կարող դրանք վերացնել, եթե նույնիսկ ցանկանանք»,-նշել է Ռուբիոն։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ ամերիկյան կողմը ներկայում վերլուծում է բանակցությունների արդյունքները։ Նա նշել է, որ պատշաճ գնահատումից հետո մի քանի տարբերակներ կզեկուցվեն նախագահ Թրամփին՝ համապատասխան որոշում կայացնելու համար։

 

Rate this item
(0 votes)

Latest from Live24