Print this page

Ուկրաինային փոխանցվել է 909, Ռուսաստանին՝ 43 զոհված զինծառայողի մարմին

By Մարտի 28, 2025 42

Ուկրաինայի զինված ուժերի 909 և Ռուսաստանի զինված ուժերի 43 զոհված զինծառայողի մարմիններ փոխանակվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։ Դիակների փոխանցման գործընթացի մասին տեղեկացրել են Ուկրաինայի ռազմագերիների հետ աշխատանքը համակարգող շտաբը և ՌԴ Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևը։

Ուկրաինական կողմին փոխանցված զինծառայողները զոհվել են Կուրախովեի, Պոկրովսկի, Բախմուտի, Ուգլեդարի, Լուգանսկի և Զապորոժիեի ուղղություններում։ Նրանցից մի մասի մարմինները պահվել են Ռուսաստանի տարածքում գտնվող դիահերձարաններում։ Դիակները նախ կներկայացվեն դատաբժիշկական փորձաքննության՝ ինքնությունը հաստատելու նպատակով, ապա կփոխանցվեն հարազատներին՝ հուղարկավորության համար։

Rate this item
(0 votes)

Latest from Live24