Print this page

Թույլ մի տվեք Պուտինին «կուրացնել» Արևմուտքին. Բերբոք

By Մարտի 26, 2025 38

Արևմուտքի երկրները կարող են ողջունել ուկրաինական հակամարտության վերաբերյալ ԱՄՆ-ի խաղաղ նախաձեռնությունները, սակայն չպետք է թույլ տան  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իրենց «կուրացնել»: 

Նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը, փոխանցում է Reuters-ը։

«Մենք չպետք է խաբենք մեզ, և, առաջին հերթին, չպետք է թույլ տանք, որ Ռուսաստանի նախագահը «կուրացնի» մեզ», - կոչ է արել ԱԳՆ ղեկավարը:

Ընդ որում, Բերբոքը բարձր է գնահատել այն փաստը, որ Վաշինգտոնը «փորձում է միջնորդի դեր ստանձնել»:

Rate this item
(0 votes)

Latest from Live24