Print this page

Ցավալի է, որ մենք հասել ենք այս գործընթացին․ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ նման սխալներ չպետք է արվեն. Աբդուլլահ Գյուլ

By Մարտի 23, 2025 50

Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլն անդրադարձել է Ստամբուլի ըննդիմադիր քաղաքապետ, քեմալական «Ժողովրդադեմոկրատական» (ԺՀԿ-CHP) կուսակցության անդամ  Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությանը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Նա մասնավորապես նշել է․

«Ես մտահոգությամբ հետևում եմ վերջին օրերին Ստամբուլի քաղաքապետի և շատ ուրիշների ձերբակալությամբ սկսված գործընթացին: Իսկապես ցավալի է, որ մենք հասել ենք այս գործընթացին, որը լայն լուսաբանում է ստացել ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»:

Ըստ Գյուլի՝ մինչ հաջորդ ընտրությունները մնացել է մոտ 3 տարի, և որոշ խնդիրներ հնարավոր է լուծել քաղաքական երկխոսության և բանաձևերի միջոցով,  և նման ցնցումների մեջ մնալը Թուրքիային առաջ չի տանի։

«Հիշենք, թե ինչպես հանրային խիղճն չընդունեց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իմ հանդեպ կատարված անարդարությունները։ Ժողովրդի կամքով քաղաքապետ ընտրված Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ նման սխալներ չպետք է արվեն»,- ընդգծել է Գյուլը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Rate this item
(0 votes)

Latest from Live24