Print this page

Թրամփի հատուկ բանագնացը մեկնում է Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Bloomberg

By Մարտի 11, 2025 51

Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆը պլանավորում է Մոսկվա այցելել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Ըստ հրատարակության տվյալների՝ Ուիթքոֆի այցը տեղի կունենա ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու Վաշինգտոնի ջանքերի համատեքստում։

Այս ուղևորության ենթադրվող ամսաթիվը չի նշվում:

Փետրվարի կեսին հենց Ուիթքոֆն էր մեկնել Մոսկվա՝ Ռուսաստանի կողմից ազատ արձակված ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակից և ուսուցիչ Մարկ Ֆոգելին տուն տանելու համար։

Բացի Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ պատվիրակը լինելուց, Ուիթքոֆը նաև ակտիվորեն մասնակցում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հետ կապված շփումներին։

Rate this item
(0 votes)

Latest from Live24