Print this page

Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

By Մարտի 06, 2025 65

Մարտի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմանում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները հայտնաբերել են մոտ 35-40 տարեկան տղամարդու դի:

Դեպքի մասին ոստիկանության Դավիթաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: 

Rate this item
(0 votes)

Latest from Live24