Print this page

Հռոմի պապի կլինիկական վիճակը կայուն է

By Մարտի 05, 2025 62

Հռոմի Ֆրանցիսկոս պապի կլինիկական վիճակը կայուն է, նա շարունակում է Հռոմի Gemelli հիվանդանոցում բուժում ստանալ երկկողմանի թոքաբորբի դեմ, հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ անցած օրը պոնտիֆիկոսը շնչառական անբավարարության կամ բրոնխոսպազմի նոպաներ չի ունեցել: Նա չի ջերմել և գտնվում է գիտակից վիճակում, գրում է vaticannews.va կայքը:

Հռոմի պապն անցել է բարձր հոսքի թթվածնային թերապիա, շնչառական ֆիզիոթերապիա։ Բժիշկների կանխատեսումը մնում է «զգուշավոր», քանի որ ընդհանուր առմամբ պոնտիֆիկոսի վիճակը բարդ է:

Պոնտիֆիկոսը հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին՝ բրոնխիտով: Այժմ նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ: Պապի մոտ նկատվել են նաև երիկամային անբավարարության նշաններ:

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 05 Մարտի 2025 10:33

Latest from Live24