Print this page

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Էր-Ռիադում պայմանավորվել են Իրանի հարցով բանակցություններ վարել

By Մարտի 05, 2025 57

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Էր-Ռիադում պայմանավորվել են առանձին բանակցություններ վարել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի թեմայով, սակայն նման խորհրդակցությունների ձևաչափն ու ժամանակը որոշված ​​չեն։ Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նա հաստատել է, որ Էր-Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունների ընթացքում քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Այո, մենք պայմանավորվել ենք առանձին բանակցություններ վարել այս հարցի շուրջ»,- ասել է Ուշակովը՝ պատասխանելով արևմտյան ԶԼՄ-ների հաղորդագրություններին, որ իրանական խնդիրը բարձրացվել է Էր-Ռիադում:

Նա հավելել է, որ մինչ այժմ Վաշինգտոնից որևէ կոնկրետ համաձայնության ազդանշաններ չեն եղել, թե ինչպես և երբ դա իրականացնել:

Rate this item
(0 votes)

Latest from Live24