Print this page

Անպատվության վրեժը լուծի’ր. ձգի’ր մկաններդ, կանգնի’ր անսասան․ Արմեն Աշոտյան

By Փետրվարի 12, 2025 76

Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բանաստեղծություն է հրապարակել․

«Տարբեր ցավեր են խառնվել իրար,

Վշտի հեղեղ դարձնելով հոգիս։

Փնտրում եմ քեզ, Դատավոր Արդար,

Որ սպեղանի դնես վերքերիս։

Պատժի դաշույնը խրի’ր անմռունչ,

Թող դավաճանի շուրթերը դողան,

Իսկ նահատակ մարմիններից անշունչ

Պոկված հոգիների ստվերները՝ շողան։

Անպատվության վրեժը լուծի’ր։

Ձգի’ր մկաններդ: Կանգնի’ր անսասան:

Ողբից հաղթական երգերդ հյուսի’ր:

Եղիցի լու’յս: Ցնծա’, Հայաստա’ն։

12.02.2022»։ 

Rate this item
(0 votes)

Latest from Live24