Print this page

Մոսկվա-Բաքու հարաբերությունների լարումը կանխատեսել էի դեռ 3 տարի առաջ. Աշոտյան

By Փետրվարի 08, 2025 22

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

«Ի՞նչ է կատարվում Ոուսաստան-Ադրբեջան հարաբերություններում, և ինչպե՞ս Հայաստանը կարող է օգտվել դրանից»:

Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.

«Մոսկվա-Բաքու հարաբերությունների լարումը կանխատեսել էի դեռ 3 տարի առաջ։ Ակնհայտ էր, որ Ալիևն օգտագործելու է Նիկոլի հակառուսականությունը Մոսկվայից բարեհաճ վերաբերմունք և բոնուսներ ստանալու համար՝ հոգու խորքում ատելով Պուտինին նույնիսկ ավելի, քան Փաշինյանը։

Ռուսական շրջանակները կուլ էին տվել այս խայծը, և փորձագիտական շրջանակներում նույնիսկ քննարկում էին Հայաստանը որպես ռազմավարական դաշնակից Ադրբեջանով փոխարինելու հեռանկարը։ Իրականում սա Էրդողանի քավորությամբ Ալիև-Փաշինյան համատեղ օպերացիան է Ռուսաստանին Հարավային Կովկասից վերջնական դուրս մղելու համար։

Եթե 2015-ի նոյեմբերին ՌԴ նախագահը Սիրիայում թուրքերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումն անվանեց «нож в спину», ապա Ալիևի պահվածքը Մոսկվայի հանդեպ հանգիստ կարող է կոչվել «удар ниже пояса»։

Պատասխանիցս ակնհայտ է, որ Նիկոլի օրոք մենք ոչ միայն չենք կարող օգտվել այս զարգացումներից, այլև այս խաղի մասն ենք՝ Ադրբեջանի կողմից»։

Rate this item
(0 votes)

Latest from Live24