Print this page

Տեղումներ չեն լինի ևս 2 օր. եղանակի տեսություն

By Փետրվարի 03, 2025 37

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ փետրվարի 5-ի ցերեկը, 7-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Եղանակի կանխատեսում - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2025

Երևան քաղաքում նույնպես այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին կարող է թույլ ձյուն տեղալ։

Rate this item
(0 votes)

Latest from Live24