«ՍԱՍ»-ի Արտակին առնչվող քրեական վարույթն ընթացքի մեջ է. նա դատավարական կարգավիճակ չունի․ Հետք
Հունիսի 29, 2025

«ՍԱՍ»-ի Արտակին առնչվող քրեական վարույթն ընթացքի մեջ է. նա դատավարական կարգավիճակ չունի․ Հետք

ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանի («ՍԱՍ»-ի Արտակ) մասին «Հետքի» հրապարակումից հետո նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է: Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազությունը: Այս մասին գրում է Հետքը։

2022 թ. ապրիլի 29-ին «Հետքը» հետաքննություն էր հրապարակել Արտակ Սարգսյանի եւ նրա որոշ բիզնեսների մասին՝ հիմնվելով ամբողջ աշխարհում մեծ աղմուկ հանած «Պանդորայի փաստաթղթերի» վրա:

Պարզել էինք, որ Սարգսյանն ու նրա եղբայրը՝ Արամ Սարգսյանը, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի գործունեությանն աջակցելու համար ընկերություններ են հիմնել Կիպրոսում եւ օֆշորային Բրիտանական Վիրջինյան Կղզիներում (ԲՎԿ): Կիպրական «SDA Trade Chain Group Limited»-ի սեփականատեր էր գրանցվել վիրջինյան «SADA Holding and Investment Inc.»-ը, որի հիմնադիրներն էլ 50-50 համամասնությամբ Սարգսյան եղբայրներն էին։ Սակայն Արտակ Սարգսյանն իր հայտարարագրերում չի ներկայացրել օֆշորային ընկերությունում ունեցած բաժնեմասը։

Նա չի հայտարարագրել նաեւ ամերիկյան «SAS USA LLC»-ում ունեցած 50 տոկոսը (մնացած 50 տոկոսը պատկանում է եղբորը)։ Ընդ որում՝ 2012-ի ԱԺ ընտրություններից առաջ պատգամավորության թեկնածու Արտակ Սարգսյանը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում նշել էր, որ 50 տոկոս բաժնեմաս ունի ամերիկյան այս ընկերությունում, բայց հետո ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին (ներկայում՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) ներկայացրած փաստաթղթերում «SAS USA»-ի անունը բացակայում է։

Մեր հրապարակումը Գլխավոր դատախազությունն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ էլ 2022 թ. մայիսի 15-ին քրեական վարույթ էր նախաձեռնվել 2003 թ. ընդունված Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բանն այն է, որ առերեւույթ հանցանքը տեղի է ունեցել 2003 թ. ընդունված ՔՕ-ի գործելու ժամանակահատվածում):

Այս դրույթը սահմանում է, որ հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով (1 մլն դրամը գերազանցող) գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը, պատժվում է 2-4 տարի ազատազրկմամբ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից առավելագույնը 3 տարով զրկելով կամ առանց դրա: 

Չնայած քրեական վարույթը նախաձեռնվել է ավելի քան 2 տարի առաջ, եւ մեր հետաքննության առանցքում նախկին պաշտոնյա Արտակ Սարգսյանն էր, Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ նախաքննությունը շարունակվում է, բայց Ա. Սարգսյանը ներկայում դատավարական կարգավիճակ չունի: Այսինքն՝ նա ո՛չ վկա է, ո՛չ մեղադրյալ:  

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ադրբեջանում չեղարկել են Ռուսաստանի հետ կապված մշակութային միջոցառումները

Թե ինչպես Դեմիրճյանը չվախեցավ Բրեժնևից և փրկեց «Քարահունջ» օղին

Իլոն Մասկը Թրամփի բյուջեի օրինագիծը անվանել է «քաղաքական ինքնասպանություն»

Սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ Հայաստանում

Ադրբեջանը հրաժարվել է ընդունել Ռուսաստանի փոխվարչապետին

Տարադրամի փոխարժեքները՝ հունիսի 29-ին

Կադիրովը խոսել է Պուտինի խնդրանքի մասին

Բաքուն որոշել է «պատժել» Ռուսաստանին

Կիրիենկոյին «հաղթողներին» ու Կիրիենկոյից զանգ սպասող ընդդիմությանը բարի բախտ մաղթենք, թող մի բարձի ծերանան․ Միհրան Հակոբյան

Թրամփը քննադատել է Նեթանյահուի դեմ քրեական հետապնդումը

ՀԱՊԿ գագաթնաժողովը 2025 թվականի աշնանը կանցկացվի Ղրղզստանում

ԱՄՆ հատուկ բանագնացն առաջիկա օրերին Իրանի հետ հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցություններ կվարի

Գիշերը Ռուսաստանը զանգվածային հшրձակում է իրականացրել․ Ուկրաինայի ԶՈւ

Անհապաղ դադարեցրե՛ք Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված գործողությունները․ Հայ Ազգային Կոնգրես

Ադրբեջանը հրաժարվել է ընդունել Ռուսաստանի փոխվարչապետին