Print this page

Դեմոկրատները նախընտրական արշավից դուրս գալու կոչով կդիմեն Բայդենին․ #Reuters

By Հուլիսի 03, 2024 268

Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող կոնգրեսականները պատրաստվում են դիմել նախագահ Ջո Բայդենին՝ նախընտրական արշավից դուրս գալու կոչով, գրում է Reuters-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Պատճառը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ Բայդենի անհաջող հեռուստաբանավեճն է։

Ըստ աղբյուրների տվյալների՝ Բայդենին կոչով կդիմեն Դեմոկրատական կուսակցության 25 անդամներ։ Նշվում է, որ նրանցից ոմանք դիտարկում են Բայդենին նամակ հղելու հնարավորությունը։

Գործակալությունը մեջբերում է Ipsos սոցիոլոգիական ծառայության հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ յուրաքանչյուր երրորդ դեմոկրատ կարծում է, որ Բայդենը չպետք է վերընտրվի երկրորդ ժամկետով։

Rate this item
(0 votes)

Latest from Live24