Նախկին թեկնածու Գալիբաֆը հայտարարել է, որ աջակցում է նախագահի թեկնածու Սաիդ Ջալիլիին
Հունիսի 29, 2025

Նախկին թեկնածու Գալիբաֆը հայտարարել է, որ աջակցում է նախագահի թեկնածու Սաիդ Ջալիլիին

Իրանի խորհրդարանի խոսնակ, երկրի նախագահի նախկին թեկնածու Մոհամադ Բաղեր Գալիբաֆը հայտարարել է, որ աջակցում է Սաիդ Ջալիլիին նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ, տեղեկացրել է Mehr-ը։

«Եվ խնդրում եմ բոլոր հեղափոխական ուժերին եւ իմ կողմնակիցներին օգնել, որպեսզի շարժումը, որը դարձել է մեր տնտեսական եւ քաղաքական խնդիրների զգալի մասի պատճառը, չվերադառնա իշխանություն»,- իրանական ԶԼՄ-ն մեջբերել է Գալիբաֆի հայտարարությունը սոցցանցերում։

Իրանի արտահերթ նախագահական ընտրությունները անցնում են երկրորդ փուլ այն բանից հետո, երբ թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ հավաքել ձայների 50 տոկոսը՝ համաձայն շաբաթ հրապարակված արդյունքների։

Վերջնական հաշվարկների համաձայն, որոնք հայտարարել է ընտրական շտաբը շաբաթ օրը, առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը հավաքել է ձայների ամենամեծ քանակությունը՝ 10,4 մլն։ Նրա մերձավոր մրցակիցը՝ միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլին, զբաղեցրել է երկրորդ տեղը 9,4 մլն ձայներով։

Խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Գալիբաֆը հավաքել է 3,3 մլն ձայն իսկ ներքին գործերի նախկին նախարար Մոսթաֆա Փուրմոհամադին՝ 206 000։ Առաջին փուլում քվեարկել է ընտրողների մոտ 40 տոկոսը։

Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 5-ին, եւ մնացած երկու թեկնածուները կունենան մեկ շաբաթ ընտրարշավի եւ հեռուստաբանավեճերի համար։

Արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունը կայացել է ուրբաթ եւ երեք անգամ երկարացվել է ընտրական շտաբի կողմից, մինչեւ որ քվեարկության համար հերթերը կեսգիշերին ավարտվել են։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ադրբեջանում չեղարկել են Ռուսաստանի հետ կապված մշակութային միջոցառումները

Թե ինչպես Դեմիրճյանը չվախեցավ Բրեժնևից և փրկեց «Քարահունջ» օղին

Իլոն Մասկը Թրամփի բյուջեի օրինագիծը անվանել է «քաղաքական ինքնասպանություն»

Սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ Հայաստանում

Ադրբեջանը հրաժարվել է ընդունել Ռուսաստանի փոխվարչապետին

Տարադրամի փոխարժեքները՝ հունիսի 29-ին

Կադիրովը խոսել է Պուտինի խնդրանքի մասին

Բաքուն որոշել է «պատժել» Ռուսաստանին

Կիրիենկոյին «հաղթողներին» ու Կիրիենկոյից զանգ սպասող ընդդիմությանը բարի բախտ մաղթենք, թող մի բարձի ծերանան․ Միհրան Հակոբյան

Թրամփը քննադատել է Նեթանյահուի դեմ քրեական հետապնդումը

ՀԱՊԿ գագաթնաժողովը 2025 թվականի աշնանը կանցկացվի Ղրղզստանում

ԱՄՆ հատուկ բանագնացն առաջիկա օրերին Իրանի հետ հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցություններ կվարի

Գիշերը Ռուսաստանը զանգվածային հшրձակում է իրականացրել․ Ուկրաինայի ԶՈւ

Անհապաղ դադարեցրե՛ք Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված գործողությունները․ Հայ Ազգային Կոնգրես

Ադրբեջանը հրաժարվել է ընդունել Ռուսաստանի փոխվարչապետին