Կարևորագույն նշանակում ՌԴ-ում. Важные истории
Հունիսի 29, 2025

Կարևորագույն նշանակում ՌԴ-ում. Важные истории

Սերգեյ Բեսեդան լքել է ՌԴ ԱԴԾ հինգերորդ ծառայության ղեկավարի պաշտոնըՆրա տեղը զբաղեցրել է Ալեքսեյ ԿոմկովըԱյս մասին, ըստ lurer.com-ի, գրում է Важные истории տելեգրամյան ալիքըսեփական աղբյուրներին հղումով։

ԸնդգծենքՌԴ ԱԴ հինգերորդ ծառայության հիմնական գործառույթն ու մասնագիտացումը Ռուսաստանի ներսում և նախկին Խորհրդային Միության երկրներում տեղեկատվության հավաքագրումն է։ Ուստի այս  նշանակումն  ուշագրավ է հատկապես կովկասյան տարածաշրջանի ներսում կատարվող պրոցեսների ֆոնին։ Ի վերջո, Հարավային կովկասում տասնամյակում սողացող պատերազմի վտանգը կա, և  ինչպես նաև միասնական Արևմուտքի ակտիվացումը հարավային Կովկասում։

Իսկ ո՞վ է  նորանշանակ ղեկավար  Ալեքսեյ Կոմկովը։ Նախկինում նա աշխատել էորպես ՌԴ հակահետախուզական ծառայության ղեկավարի տեղակալ։

Աղբյուրը հայտնում էոր Սերգեյ Բեսեդայի պաշտոնանկության պաշտոնական պատճառը եղել է ծառայության առավելագույն տարիքը՝ 70 տարեկանը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այս որոշումն ունի մեկ այլ դրդապատճառն ևս։ ԱԴԾ կառույցում կատաղի պայքար է ընթանում առանցքային պաշտոնների համարայդ թվում՝ ծառայության տնօրենի։ Այս հաստիքը  շուտով կարող է թափուր մնալ։

Կարծիք կաոր Վլադիմիր Պուտինը հիմնվել է այս ստորաբաժանման տվյալների վրա՝ Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմի որոշում կայացնելիս։

Ինչպես պարզվել է ավելի ուշհինգերորդ ծառայության տեղեկությունները անարժանահավատ են եղել տվյալ փուլումինչը հանգեցրել է  էական սխալ հաշվարկների պատերազմի ընթացքը պլանավորելու ընթացքում։

Ըստ աղբյուրի զրուցակիցների՝ Բեսեդան դարձել է ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի խորհրդականըով այս տարի կդառնա 73 տարեկան։

Բորտնիկովը վաղուց էր ցանկանում հրաժարական տալ առողջական պատճառներովիսկ նրա պաշտոնի ամենահավանական թեկնածուներից մեկը ԱԴԾ տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Կորոլյովն է։ Հինգերորդ ծառայության նորանշանակ պետ Ալեքսեյ Կոմկովը համարվում է Կորոլյովի հովանավորյալը։

Կորոլյովը երկարաժամկետ կապեր ունի ռուսական անդրաշխարհի առաջնորդների հետ։ «Տամբով-Մալիշևսկայա» կազմակերպված հանցավոր խմբավորման առաջնորդ Գենադի Պետրովի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները ցույց են տվելոր նա ընդհանուր բիզնես է վարում Կորոլյովի հետ։ Մասնավորապեսպարզվել էոր 2007 թվականին հենց Սերգեյ Կորոլյովի միջոցով Պետրովը փորձել է լոբբինգ իրականացնել Ալեքսանդր Բաստրիկինին Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակելու համար։

2022 թվականի օգոստոսին The Insider-ը պարզել էոր Բեսեդա ընտանիքը Բոլշոյ Սերգիևսկի նրբանցքում 173 քառակուսի մետր մակերեսով բնակարան է գրանցել հենց գեներալի անունով։ Այս օբյեկտի շուկայական արժեքը կազմում է ավելի քան 100 միլիոն ռուբլի։ Դրա մասին տեղեկատվությունը հանվել է Rosreestr-ից:

Նաև 2023-ի հոկտեմբերին The Insider-ին հայտնի է դարձելոր ուկրաինական վարչության պետգեներալ Վլադիմիր Պետրովսկինով անհաջող կերպով ներգրավված էր «հինգերորդ շարասյուն» ստեղծելու գործում մինչև Ուկրաինա ներխուժումընույնպես շքեղ բնակարաններ ունի։

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 26 Հունիսի 2024 17:01

Լրահոս

Ֆոտո

Ինչո՞ւ Միքայել Սրբազանը չուզեց դառնալ վարչապետի թեկնածու․ փաստաբանը մանրամասներ է հայտնում

Telegram-ում գործարկվել է փաստերի ստուգման համակարգը

«Տաշիր պիցցայի» 10 մասնաճյուղ դեռ փակ է. ՍԱՏՄ

ՀՀ Երկրորդ Նախագահի կողմնակիցները, մե՛կ մեծարում են նրան, մե՛կ՝ քարկոծում. Միքայել Սրբազանը հերոս էր, փրկիչ, վերջին հույս…, հետո դարձավ փոշմանող ու «զադնի դնող»

Ադրբեջանում չեղարկել են Ռուսաստանի հետ կապված մշակութային միջոցառումները

Թե ինչպես Դեմիրճյանը չվախեցավ Բրեժնևից և փրկեց «Քարահունջ» օղին

Իլոն Մասկը Թրամփի բյուջեի օրինագիծը անվանել է «քաղաքական ինքնասպանություն»

Սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ Հայաստանում

Ադրբեջանը հրաժարվել է ընդունել Ռուսաստանի փոխվարչապետին

Տարադրամի փոխարժեքները՝ հունիսի 29-ին

Կադիրովը խոսել է Պուտինի խնդրանքի մասին

Բաքուն որոշել է «պատժել» Ռուսաստանին

Կիրիենկոյին «հաղթողներին» ու Կիրիենկոյից զանգ սպասող ընդդիմությանը բարի բախտ մաղթենք, թող մի բարձի ծերանան․ Միհրան Հակոբյան

Թրամփը քննադատել է Նեթանյահուի դեմ քրեական հետապնդումը

ՀԱՊԿ գագաթնաժողովը 2025 թվականի աշնանը կանցկացվի Ղրղզստանում