Print this page

Հայաստանը զենք-զինամթերք է ձեռք բերում միայն իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար

By Հունիսի 26, 2024 345

Հայաստանը զենք-զինամթերք է ձեռք բերում միայն իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին,  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մինչև  այս պահը ձեռք բերված բոլոր զենքներն օգտագործվելու են միայն ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու  համար»,- ասաց նա։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ տարածաշրջանի խաղաղության համար պատասխանատու են բոլորը, առաջին հերթին՝ տարածաշրջանային երկրները, բայց նաև միջազգային գործընկերները։

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 26 Հունիսի 2024 12:06

Latest from Live24