Print this page

Մոտ ապագայում ֆրանսիական բանակը չի կռվի Ուկրաինայում. Մակրոն

By Հունիսի 24, 2024 355

Ֆրանսիական զինված ուժերը մոտ ապագայում չեն մասնակցի ռազմական գործողություններին Ուկրաինայի տարածքում։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ պատասխանելով Generation Do it Youtself պոդքասթի հաղորդավար Մաթյո Ստեֆանիի հարցին։ Պոդքաստի ձայնագրությունը հասանելի է Agence France-Presse-ին:

«Չեմ կարծում, որ պատերազմը կգա մեր տարածք. ուզում եմ ձեզ հանգստացնել: Մենք նաև հենց վաղը չենք մասնակցի ռազմական գործողություններին ուկրաինական տարածքում: Ուզում եմ ձեզ հավաստիացնել դրանում»,-ասել է նա:

Նախագահը հավելել է, որ հասկանում է նրանց, ովքեր վախենում են, որ հակամարտությունը կտարածվի Ֆրանսիայի վրա:

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 24 Հունիսի 2024 22:55

Latest from Live24