Print this page

Եվրո-2024․ հունիսի 20-ի հանդիպումների ժամանակացույցը

By Հունիսի 20, 2024 313

Այսօր՝ հունիսի 20-ին, կկայանա Եվրոպայի 2024 թվականի առաջնության վեցերորդ խաղային օրը՝ կսկսվեն C խմբի թիմերը, Սլովենիան կհանդիպի Սերբիայի, Դանիան՝ Անգլիայի հետ։

Այնուհետև կտեղափոխվենք B խումբ, որտեղ միմյանց հետ կխաղան իսպանացիներն ու իտալացիները։

Եվրո 2024-ի խաղացանկը հունիսի 20-ին.

Ժամը 17:00՝ Սլովենիա — Սերբիա,

Ժամը 20:00՝ Դանիա — Անգլիա,

Ժամը 23:00՝ Իսպանիա — Իտալիա:

Ֆուտբոլային ամենասպասված մրցաշարերից մեկը՝ ԵՎՐՈ-2024-ը, մեկնարկել է հունիսի 14-ին։ Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը տեղի կունենա Գերմանիայում և կտևի մեկ ամիս՝ հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Խմբային փուլի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև 4 լավագույն երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան 1/8-րդ եզրափակիչ փուլ: Մրցաշարին մասնակցում է 24 թիմ։

Rate this item
(0 votes)
Last modified on Հինգշաբթի, 20 Հունիսի 2024 10:37

Latest from Live24