Print this page

Իշխան Զաքարյանի նկատմամբ երեք տարի առաջ հարուցված քրեական հետապնդումը դադարեցված է. Դատախազություն

By Հունիսի 18, 2024 372

Պատգամավոր Իշխան Զաքարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, որ հարուցվել էր 2021 թվականի ընտրություններից հետո, դադարեցվել է:

Թե ե՞րբ են իրավապահները նման որոշում կայացրել և ի՞նչ հիմքով, Գլխավոր դատախազությունը չի մանրամասնում։ 

«Ազատության» գրավոր հարցմանը պատասխանել են՝ Զաքարյանն առհասարակ որևէ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ չունի:

2021 թվականին Իշխան Զաքարյանին մեղադրանք էր առաջադրվել փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու հոդվածներով:  

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 18 Հունիսի 2024 23:22

Latest from Live24