Print this page

Կիևը պետք է շտապի ընդունել Պուտինի առաջարկները, հակառակ դեպքում, hարձակnղական գործողությունները կշարունակվեն. Մեդվեդև

By Հունիսի 18, 2024 375

Ուկրաինայի իշխանությունները դեռ կարող են ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ խաղաղ կարգավորման առաջարկները, հակառակ դեպքում ռուսական զորքերի հարձակումը կշարունակվի, և իրավիճակը կփոխվի ոչ հօգուտ Կիևի։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Եթե խոսեմ միանգամայն ուղիղ և անկեղծ, կարծում եմ, որ նախագահն ամեն ինչ ասել է այս մասին, որ յուրաքանչյուր հաջորդ առաջարկ, որը արվելու է Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի ներկայիս իշխանություններին, անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում նրանց, լինելու է նախորդից ավելի վատ: Հետևաբար, այժմ նրանք հնարավորություն ունեն ընդունելու նման առաջարկը, որը ձևակերպել է Վլադիմիր Պուտինը, և, ամեն դեպքում, փորձել խաղաղություն հաստատել՝ վերջ տալով հակամարտության այս հատվածին»,- ասաց նա։

Հակառակ դեպքում, շարունակել է Մեդվեդևը, Ռուսաստանի հարձակողական գործողությունները կշարունակվեն։

«Իսկ թե որտեղ կավարտվի այն սանիտարական գոտու սահմանը, որի մասին խոսել է մեր երկրի նախագահը, դժվար է ասել: Այդ ամենը ձեռնտու չի լինի ուկրաինական ներկայիս իշխանություններին հնարավորություն: Այնպես որ նրանք պետք է շտապեն, քանի դեռ նման հնարավորություն կա»,- հավելեց նա:

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 18 Հունիսի 2024 15:52

Latest from Live24