Print this page

ՌԴ-ն ռեկորդային ժամանակում վերականգնեց Վրաստանի հետ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը․ Օվերչուկ

By Հունիսի 15, 2024 446

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կարևորել է ռուսաստանցի մասնագետների օգնությունը ռեկորդային կարճ ժամանակահատվածում Վրաստանի հետ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու գործում:

«Դժվար պահին Ռուսաստանը օգնության հասավ Հայաստանի ժողովրդին և ռեկորդային կարճ ժամանակում վերականգնեց հեղեղումներից ավերված երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի հետ։ Միակ երկաթուղին, որը Հայաստանը կապում է արտաքին աշխարհի հետ, կենսական նշանակություն ունեցող բեռներ երկիր հասցնելու հիմնական խողովակն է, և դրա երկարատև խախտումը կարող էր լուրջ բացասական հետևանքներ ունենալ բնակչությանը սննդով և վառելիքով ապահովելու համար», - ասել է նա լրագրողներին։

Օվերչուկն ընդգծել է, որ դա տեղի չունեցավ այն բանի շնորհիվ, որ Ռուսաստանը օգնության ձեռք մեկնեց Հայաստանի ժողովրդին:

Նա նշել է, որ ռուսաստանցի մասնագետները հայ գործընկերների հետ շուրջօրյա ռեժիմով աշխատել են բնական աղետի հետևանքով վնասված երկաթուղային հատվածները վերականգնելու համար։

«Առաջին փորձնական գնացքը վերականգնված երկաթգծով ճանապարհ է ընկել հունիսի 14-ին՝ նախատեսված ժամկետից մեկ շաբաթ շուտ։ Հայաստանի ժողովրդի համար կարևոր երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի հետ վերականգնված է», - եզրափակել է Ալեքսեյ Օվերչուկը։

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 15 Հունիսի 2024 19:44

Latest from Live24