Print this page

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը կազդի միայն Հայաստանի պաշտպանունակության վրա և ոչ մի այլ բանի․ Կարտապոլով

By Հունիսի 14, 2024 190

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալու հնարավոր որոշումը չի ազդի կազմակերպության պաշտպանունակության վրա, այլ միայն կազդի Հայաստանի պաշտպանունակության վրա։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը։

«Սա կազդի միայն Հայաստանի պաշտպանունակության վրա և ոչ մի այլ բանի, ուստի, իհարկե, այս որոշումը հայկական կողմինն է: Բայց հարցն այն է, որ, ցավոք, որոշումը կայացնելու է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով, սա ողբերգություն է»,- ասել է նա։

Կարտապոլովի խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ ողջախոհությունը կհաղթի հենց հայ ժողովրդի, այլ ոչ թե երկրի ղեկավարության մոտ։

Rate this item
(0 votes)
Last modified on Ուրբաթ, 14 Հունիսի 2024 10:35

Latest from Live24