Print this page

Սեփական մեքենայից շատ վատ ձևով ձերբակալել են Հաթերքի գյուղապետին՝ մենակ թողնելով մանկահասակ երեխային

By Հունիսի 12, 2024 118

Բյուրականի մոտակայքում սեփական մեքենայից շատ վատ ձևով ձերբակալել են Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ 

«Այս պահին փորձում ենք ճշտել այն տեղեկությունը, որ ձերբակալողները մեքենայում մենակ են թողել պարոն Գրիգորյանի մանկահասակ երեխաներին։ Մեն-մենակ։
Չեմ կարողանում հավատալ, որ նման բան են արել։ Քիչ ուշ հարցին կանդրադառնամ լայվով»,- գրել է նա։

Rate this item
(0 votes)

Latest from Live24