Print this page

Ամեն ինչ հանձնելու են իրենց աթոռը պահելու համար. Բագրատ Սրբազան

By Հունիսի 10, 2024 158

Մենք ալյևս չենք խոսելու սահմանազատում, սահմանագծում տերմիններով: Հայրենիք հանձնելու մասին է էս ամբողջ պատմությունը: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում ցուցարարներին ասաց Բագրատ Սրբազանը:

«Եթե չկանխենք, շարունակաբար է դառնալու՝ Վերին Ոսկեպար, Ազատամուտ են հասնելու: Ամեն ինչ հանձնելու են իրենց աթոռը պահելու համար: Սա մեր երկրի պատկերն է: Կասեցնելու պահանջը մեկն է՝ այս մարդու հեռացումը»,-հավելեց նա: 

«Երկուշաբթի օրով՝ աշխատանքային ժամին այսքան մարդու ներկայությունը արդեն իսկ վկայում է այն մասին, որ մեր երկրում փոփոխությունների գործընթացները չեն ավարտվելու: Ի հեճուկս բոլոր զազրախոսների, չեն ավարտվելու: Դուք այնքան խորությամբ եք այդ ցավը հասցրել մարկանց, այնքան բազմակողմանի, որ այդ գործողությունների ընթացքը չի ավարտվելու»,-ասաց նա՝ նշելով, որ իրեն չի հուզում, թե ինչ վերագրումներ են անում իշխանության ներկայացուցիչները:

«Թող ասեն, որ մարդկանց բախումների ենք տանում: Բախում հրահրողն էլ եք դուք, անօրեն գործողն էլ եք դուք, մարդկանց խափած քվեով այդ փափուկ աթոռներին հայտնվածն էլ եք դուք»,-ասաց նա: 

Rate this item
(0 votes)

Latest from Live24