Print this page

ԱՄՆ-ը թույլ է տվել ՀՕՊ հրթիռներով խփել Ռուսաստանի ցանկացած կետում

By Հունիսի 05, 2024 211

Ուկրաինան ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերի օգնությամբ կարող է խփել ռուսական ռազմական ինքնաթիռներին Ռուսաստանի տարածքում, հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Այս առիթով որոշակի անորոշություն է առաջացել։ Երբեք չեն եղել ուկրաինացիների կողմից թշնամական ինքնաթիռները խփելու սահմանափակումներ, անգամ եթե այդ ինքնաթիռները անպայման չէ, որ գտնվեին ուկրաինական օդային տարածքում»,- ընդգծել է Քիրբին։

Նա միաժամանակ խոստովանել է, որ ԱՄՆ-ը չի կարող «ամենօրյա ռեժիմով» հետեւել Ուկրաինայի կողմից ամերիկյան զենքի օգտագործմանը, դրա համար էլ չի կարող ասել, թե արդյոք Ուկրաինայի ԶՈւ-ն արդեն օգտագործել է այն Ռուսաստանի ներսում թիրախներին խփելու համար, թե ոչ։

Մինչեւ վերջերս ամերիկացի պաշտոնյաները մշտապես կրկնում էին, որ Կիեւին փոխանցվող զենքը կարող է օգտագործվել բացառապես Ուկրաինայի ինքնիշխան սահմանների տարածքում։ Այս սահմանափակումը գործում էր այդ թվում նաեւ ՀՕՊ համակարգերի վրա, ինչպիսին են ամերիկյան Patriot-ները։

Rate this item
(0 votes)

Latest from Live24