Print this page

«Հանգստացի, վեր ընկի տեղդ. ստեղ հարցերը մենք ենք տալիս». Ռուբինյանը՝ Արթուր Սարգսյանին. ԱԺ–ում վիճակը լարվեց

Քիչ առաջ Ազգային ժողովի նիստերի դահլիճում, ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքի ժամանակ  իրավիճակը լարվեց։ Նա մասնավորապես, նշեց. «Անիվները ծակող աստղիկների մասը միջնորդագրում բավականին երկար նկարագրվում է, թե ոնց են «Ֆորդի» մեջ տեղավորվելու, ոնց են խողովակն անցկացնելու, որ չերեւա դիմացի մեքենաների համար, ոնց են մեքենայի միջից այս աստղիկները նետելու փողոցի երթեւեկելի  հատվածում։ Բայց ես որքան հասկանում եմ ընդհանուր գրությունից, այս արարքը դիտվում է ուղղակի մեքենաների շարժը կանգնեցնելու համար։

Բայց ես խնդրում եմ, որ մի հատ փորձաքննական  գործողություններ կատարել, փորձեք ընթացող մեքենայի տակ այդ աստղիկը գցեք, օրինակ Դավիթաշենի կամրջի վրա, որով էդ ցրող մեքենան պետք է երթեւեկեր։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե օրինակ 60-65 կմ/ժամ արագությամբ ընթացող մեքենայի ակը դրանով ճղվի, ամենայն հավանականությամբ  շուռ կգա։ Եթե շուռ էլ չգա, ամենահն հավանականությամբ վթար կլինի»։

Այդ պահին կողքից ծիծաղի ձայն լսվեց, ինչին Ալեքսանյանն արձագանքեց. «Ես չեմ հասկանում՝ էդ ինչի՞ վրա եք ծիծաղում։ Տիկին Կյուրեղյան, ասենք, դրել, քննարկել եք ձեր էդ խմբով՝ ոնց եք մարդկանց մեքենաների ակերը ծակելու, մարդկանց կյանքի համար վտանգավոր գործողություն անելու, մի հատ եկել, ստեղծ նստած ժպտում եք, ռեպլիկ եք թողնում»։

Այդ պահին տեղից ինչ–որ բան բղավեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, ինչին նիստը վարող փոխխոսնակ Ռուբեն ռուբինյանն արձագանքեց. «Լռիր մի հատ, ստեղ հարցերը մենք ենք տալիս, քեզ եմ ասում՝ լռիր։ Սուս  մնա, կարամ ասեմ։  Լսի արա, հանգստացի մի հատ։ Հանգստացի, վեր ընկի տեղդ»։

Երբ Արթուր Սարգսյանը տեղից բղավեց, որ իրեն չեն կարող նման բան ասել, Վահագն Ալեքսանյանն ասաց. «Էնքան բան կարա ասի ու կասի, արդեն հերիք եղավ»։

Ռուբեն ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց Արթուր Սարգսյանին։ Իսկ քիչ անց նախազգուշացում հայտարարեց նաեւ ՔՊ–ից Պարսիլյանին, քնաի որ նա ևս տեղից խոսում էր։

 

Rate this item
(0 votes)

Latest from Live24