Print this page

Հութիները հարձակվել են Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի և Աշկելոնի էլեկտրակայանի վրա

By Հուլիսի 07, 2025 14

Եմենի հյուսիսում իշխող շիական ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ գրոհել է Իսրայելը 11 հրթիռով և անօդաչուներով՝ ի պատասխան Եմենի արևմուտքում գտնվող նավահանգիստների և էլեկտրակայանի վրա Իսրայելի հասցրած հարվածների։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Եմենի զինված ուժերի համատեղ գործողության արդյունքում երեք գերձայնային հրթիռներով հարձակման են ենթարկվել Լոդ օդանավակայանը (Բեն Գուրիոն – խմբ.), Աշկելոնի էլեկտրակայանը և Աշդոդի նավահանգիստը», – ասվում է Al Masirah հեռուստաալիքի եթերում հութիների զինված ուժերի հաղորդման մեջ։

Նրանք հավելել են, որ «համատեղ գործողությունը թիրախավորել էր նաև Ումմ ալ-Ռաշրաշի (Էյլաթ – խմբ.) նավահանգիստը՝ ութ անօդաչուի կիրառմամբ»։

Հութիները պնդում են՝ «հրթիռներն ու անօդաչուները հաջողությամբ հասել են իրենց թիրախներին, իսկ որսացող համակարգերը չեն կարողացել ոչնչացնել դրանք»։

Rate this item
(0 votes)

Latest from Live24