Print this page

Խարկովում 30 մարդ է վիրավորվել ռուսական հարվածներից

By Հուլիսի 07, 2025 15

Ռուսական ուժերը վաղ առավոտյան անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել ուկրաինական մի քանի քաղաքների։ Հարվածների է ենթարկվել Խարկովի երկու թաղամաս, առնվազն 30 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երեք երեխա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Զապորոժիեում առավոտյան գրոհից 10 մարդ է վիրավորվել, համալսարանի շենքում հրդեհ է բռնկվել։ 

Երկու քաղաքներում էլ հարվածների թիրախում են հայտնվել հավաքագրման տարածքային կենտրոնները։

Օդեսայում գիշերվա հարձակման հետևանքով կան ավերածություններ, վնաս է պատճառվել քաղաքացիական ենթակառուցվածքին, այրվել է նորակառույց շենքի պահակակետը, պահակներից մեկը զոհվել է։ 

Կիևի երեք թաղամասերում ռուսական ԱԹՍ-ների հարվածներից կան վնասներ։ Դնեպրոպետրովսկի մարզում 3 մարդ է վիրավորվել գիշերվա գրոհների հետևանքով, այրվել են բնակելի շինություններ։ 

Ուկրաինայի ռազմաօդային ուժերից հայտնել են, որ ռուսական կողմը երկրի վրա է արձակել չորս С300/С400 հրթիռ, ինչպես նաև 101 հարվածային ԱԹՍ։ Անօդաչուներից 75-ը կալանվել է։ 

Հարվածների մասին է հայտնել նաև Ռուսաստանը։ Երկրի Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ գիշերը խոցվել է ուկրաինական 91 ԱԹՍ Կուրսկի, Բելգորոդի, Մոսկվայի, Լենինգրադի մարզերում, ինչպես նաև Սև ծովում և Ղրիմում։ Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի բեկորներն ընկել են Իլսկիի նավթավերամշակման գործարանի տեխնոլոգիական արհեստանոցներից մեկի տարածքում։ Բելգորոդի նահանգապետը հայտնել է, որ ԱԹՍ-ն հարվածել է մեքենայի, վարորդը վիրավորվել է։ 

Rate this item
(0 votes)

Latest from Live24